Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը կձեռնարկեն ավելի ուժեղ և կոշտ հարվածներ, եթե Իրանը արագ չստորագրի Վաշինգտոնի հետ համաձայնագիր։
«Մենք այսօր կրկին կհարվածենք նրանց, և կհարվածենք շատ ավելի ուժեղ և կոշտ, եթե նրանք արագ չստորագրեն համաձայնագիր», – գրել է նա Truth Social-ում։
Իր հերթին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խախտել է երկու կողմերի միջև հրադադարը՝ հարձակվելով Ֆուջեյրա էմիրության մոտ գտնվող իրանական տանկերի վրա։