Մայիսի 7-ին՝ ժամը 13։29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկրար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։42-ին, մարվել՝ 13։50-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենա։