ԵՄ-ն կոչ է արել ներդրումներ անել Հայաստանում․ սա նոր բիզնես հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ վերջին շրջանում ստորագրված ռազմավարական համագործակցության հռչակագրերն ու միջազգային պայմանավորվածությունները Հայաստանի համար բացում են «անսահմանափակ հնարավորություններ»՝ ներդրումների, ենթակառուցվածքների, բիզնեսի և կրթության ոլորտներում։

«Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ընթացքում հինգ ընկերությունների հետ փոխանակվեցին մտադրությունների հուշագիր: Սա նշանակում է նոր ֆինանսական ներդրումների և նոր շուկաների, նոր պատվերների հնարավորություն այդ ընկերությունների հետ: Ֆրանսիայի հետ մենք շատ կարևոր թուղթ ստորագրեցինք Բարգուշատի թունելի կառուցման կապակցությամբ և կրկնակի էֆեկտ ենք սպասում: Նախ ուզում եմ արձանագրել և բոլորիս շնորհավորել, որ Հյուսիս-հարավ ճանապարհը արդեն միս ու արյուն է ստանում: Աշտարակ-Գյումրի հատվածը արդեն պատրաստ է, հույս ունեմ երթևեկել եք, եթե չեք երթևեկել՝ անպայման երթևեկեք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը կարևորեց նաև այն փաստը, որ Եվրոպական միությունը հայտարարություն է ընդունել՝ ներդրողներին կոչ անելով ներդրումներ կատարել Հայաստանում։ Նրա գնահատմամբ՝ սա նոր բիզնես հնարավորություններ է ստեղծում հայկական ընկերությունների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment