58 տարեկանում մահացել է երաժշտական քննադատ և հաղորդավար Սերգեյ Սոսեդովը

58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել հայտնի երաժշտական քննադատ, երաժշտության պատմաբան, հեռուստահաղորդավար և սցենարիստ Սերգեյ Սոսեդովը։

Ողբերգական պատահարը տեղի է ունեցել Յակուտիայում շրջագայությունների ընթացքում։ Լրագրողն աստիճաններից ընկնելու հետևանքով գլխի ծանր հարված է ստացել, և բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Ընկնելու պատճառը եղել է պոկված թրոմբը․ մասնագետների գնահատմամբ՝ թրոմբոզը կարող էր առաջանալ երկարատև թռիչքի հետևանքով, քանի որ հաղորդավարը ալկոհոլով չէր չարաշահում։

Սերգեյ Սոսեդովը լայն ճանաչում էր ձեռք բերել որպես «Ակուլա պերա» հաղորդման ամենավառ մասնակիցներից մեկը, իսկ վերջին տարիներին հանդիսանում էր հանրաճանաչ երաժշտական նախագծերի, այդ թվում՝ «X-Factor»-ի և «Суперстар»-ի ժյուրիի մշտական անդամը։ Նա նաև վարում էր НТВ հեռուստաընկերության «За гранью» սոցիալական թոք-շոուն։

Հեռուստահաղորդավարն ապրում էր մոր հետ, ամուսնացած չէր և երեխաներ չուներ։ Նրա հանկարծահաս մահվան լուրը ծանր հարված է դարձել տարեց մոր և երկրպագուների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment