Մահացել է Սերգեյ Սոսեդովը․ երաժշտագետը մահացու վնասվածքներ է ստացել ընկնելու հետևանքով

Բաժանորդագրվել

Սեպտեմբերի 25-ին Սոսեդովը պետք է մասնակցեր «Жемчужина ДВ 2026» մրցույթին որպես ժյուրիի նախագահ։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. 58 տարեկանում կյանքից հեռացել է երաժշտական քննադատ, լրագրող Սերգեյ Սոսեդովը։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են նրա մերձավոր շրջապատից։

«Այսօր` ժամը 16:41-ին, Սերգեյ Վասիլևիչը մահացել է»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

«Mash» տելեգրամյան ալիքի տվյալներով՝ Սոսեդովը մահացու վնասվածքներ է ստացել Ներյունգրիում հյուրախաղերի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով։ Առավոտյան լրագրողը նախաճաշի իջնելիս գլորվել է աստիճաններց և վնասել գլուխը։

Սեպտեմբերի 25-ին Սոսեդովը պետք է մասնակցեր «Жемчужина ДВ 2026» մրցույթին որպես ժյուրիի նախագահ։

Սերգեյ Սոսեդովը ծնվել է 1968 թվականի հունվարի 23-ին Մոսկվայում։ Ավարտել է Մ․Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է «Վեչերնյայա Մոսկվա» պարբերականում, որպես երաժշտական մեկնաբան համագործակցել է տարբեր լրատվամիջոցների հետ։

Սոսեդովը լայն ճանաչում է ստացել հեռուստատեսային երաժշտական նախագծերի շնորհիվ։ Նա ընդգրկված է եղել ուկրաինական «X Factor» շոուի ժյուրիի կազմում, մասնակցել է ռուսական «Суперстар!» և «Ты – суперстар!” նախագծերին։ Զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ և լրատվամիջոցներում հանդես է եկել որպես երաժշտական քննադատ։

Leave a comment