Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նյու Յորքի գրասենյակի գործադիր տնօրեն Թոմաս Թյոդլինգի և Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Յակոբ Վյոլլենշտայնի հետ։
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակիցներին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալացման կարևորությունը:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է «ԹՐԻՓՓ» ծրագրի մանրամասները` ընդգծելով դրա իրականացման կենսական կարևորությունը Հարավային Կովկասում փոխկապակցվածության ներուժի և լոգիստիկ հնարավորությունների լիարժեք կիրարկման համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև այս տարի Հայաստանում հյուրընկալվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև համագործակցության հեռանկարներին:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի:
ՀՀ ԱԳՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: