ՊԵԿ նախագահի խորհրդականի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ


Պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական Տաթևիկ Նահապետյանի անունով WhatsApp հավելվածում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ (լուսանկարը կցվում է), որով տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։ Հնարավոր է լինեն նաև այլ համարներից ստեղծված օգտահաշիվներ։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:


 


Նշված օգտահաշիվը որևէ կապ չունի ՊԵԿ նախագահի խորհրդականի հետ, հետևաբար, հանդիսանում է տեղեկատվության տարածման կեղծ աղբյուր։


 


ՊԵԿ-ը հորդորում է անտեսել նմանատիպ հաղորդագրությունները, չպատասխանել դրանց, չտրամադրել անձնական տվյալներ այդ օգտահաշվի միջոցով և չսեղմել ուղարկվող հղումները։

Դիտումների քանակ3

Leave a comment