https://arm.sputniknews.ru/20260507/putinn-inch-derakatarum-e-unecel-karapetjani-hajastan-galu-harcum-gvortsarari-pataskhany-101875613.html
Պուտինն ինչ դերակատարում է ունեցել Կարապետյանի Հայաստան գալու հարցում. գործարարի պատասխանը
Պուտինն ինչ դերակատարում է ունեցել Կարապետյանի Հայաստան գալու հարցում. գործարարի պատասխանը
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը վստահեցրեց, որ երբեք չի եղել Կրեմլում։ 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T14:07+0400
2026-05-07T14:07+0400
2026-05-07T14:14+0400
հայաստան
վլադիմիր պուտին
սամվել կարապետյան
ռուսաստան
կրեմլ
քաղաքականություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101560161_0:0:1280:721_1920x0_80_0_0_f4284b5856cef0306f942bbad084467e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հերքում է այն ասեկոսեները, թե ինքը քաղաքականություն է մտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «հանձնարարությամբ»։ Նա այդ մասին խոսեց իր տանը հրավիրված ասուլիսի ժամանակ։Նա հավելեց` այսօր լրանում է հոր մահվան 1 տարին, սակայն իշխանությունները թույլ չեն տվել իրեն մասնակցել միջոցառումներին։Գործարարը վստահեցրեց, որ երբեք չի եղել Կրեմլում։«Չունեմ նկար Պուտինի հետ, երբևէ չեմ այցելել Կրեմլ»,- հայտարարեց Կարապետյանը։Նա միաժամանակ նշեց՝ Ռուսաստանի միակ խոշոր բիզնեսմենն է, որը չկա պատժամիջոցների որևէ ցանկում, սակայն ՔՊ-ի սանկցիոն ցուցակում է։Եվրոպացիները Զելենսկուն ՀՀ էին բերել, որ Փաշինյանը «մաստեր կլաս» տա․ Սամվել Կարապետյան
կրեմլ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101560161_133:0:1100:725_1920x0_80_0_0_a5476effd70294671e56dde64ea5d01e.jpg.webp
հայաստան, վլադիմիր պուտին, սամվել կարապետյան, ռուսաստան, կրեմլ, քաղաքականություն
հայաստան, վլադիմիր պուտին, սամվել կարապետյան, ռուսաստան, կրեմլ, քաղաքականություն
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը վստահեցրեց, որ երբեք չի եղել Կրեմլում։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հերքում է այն ասեկոսեները, թե ինքը քաղաքականություն է մտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «հանձնարարությամբ»։ Նա այդ մասին խոսեց իր տանը հրավիրված ասուլիսի ժամանակ։
«Ի՞նչ եք կարծում՝ Պուտինն ինձ կանչեց, ասաց՝ շուտով հորդ քառասունքն է, կգնաս, անպայման կմասնակցես պատարագի, դուրս գալուց մենք ունենք մեր գործակալ լրագրողը, կմոտենա քեզ, մի հատ հարց կտա, հետո ունենք մեր գործակալ Փաշինյանը, քեզ կձերբակալի, կտանի, կպահի ամենածանր պայմաններում, դրանից հետո խելքդ գլուխդ կհավաքես, կմտնես քաղաքականության մեջ, կգնաս ու կհաղթես»,- ասաց Կարապետյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին։
Նա հավելեց` այսօր լրանում է հոր մահվան 1 տարին, սակայն իշխանությունները թույլ չեն տվել իրեն մասնակցել միջոցառումներին։
Գործարարը վստահեցրեց, որ երբեք չի եղել Կրեմլում։
«Չունեմ նկար Պուտինի հետ, երբևէ չեմ այցելել Կրեմլ»,- հայտարարեց Կարապետյանը։
Նա միաժամանակ նշեց՝ Ռուսաստանի միակ խոշոր բիզնեսմենն է, որը չկա պատժամիջոցների որևէ ցանկում, սակայն ՔՊ-ի սանկցիոն ցուցակում է։