Մանկապղծության վերաբերյալ պետք է հանրային իրազեկվածությունը բարձրացնենք։ Կառավարությունից հետո անցկացված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2018-19 թթ. կառավարության մարմիններից մեկը բուկլետներ էր թողարկել, և մենք աշխատում էինք երեխաներին մանկապղծության դեպքերից պաշտպանելու համար։ Նույն լրատվամիջոցները աղմուկ-աղաղակ էին հանում, ասում էին՝ էս ինչ եք անում, մեր ավանդական արժեքների դեմ եք պայքարում։ Ուզում եմ հիշեցնել, որ նման դեպքերի պատասխանատուն նաև այն մարդիկ են, ովքեր քաղաքացիական հասարակության ու կառավարության համատեղ ջանքերը դեմանիզացնում են, թույլ չտալով հանրության շրջանում իրազեկվածության և կրթական աստիճանը բարձրացնել, որովհետև ես վախենամ՝ այդ դեպքերը շատ ծավալով ավելի մեծ են, քան մենք դրա մասին պատկերացում ունենք»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում