Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, սա հնգակի գերազանցում է նախորդ տարվա համաձայնագրի ծավալը՝ փաստելով Պենտագոնի աննախադեպ հետաքրքրությունը արհեստական բանականության նկատմամբ։Համագործակցության հիմնական նպատակն է՝Տվյալների մշակման արագացում. Հսկայական ծավալի հետախուզական տվյալների ավտոմատացված վերլուծություն։Որոշումների կայացում. AI-ի օգնությամբ մարտական իրավիճակներում առավել օպտիմալ լուծումների գեներացում։Բյուրոկրատիայի կրճատում. Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի առաջնահերթություններից է նորագույն գործիքների ներդրման ճանապարհին վարչական արգելքների վերացումը։