Nvidia-ն 500 մլն դոլար է ներդնում՝ Corning-ի հետ օպտիկամանրաթելային համատեղ արտադրություն սկսելու համար

Ամերիկյան չիպարտադրող Nvidia-ն հայտարարել է հատուկ ապակիների, կերամիկայի և օպտիկամանրաթելային արտադրանք թողարկող Corning-ի հետ երկարաժամկետ գործընկերային համաձայնագիր կնքելու մասին։

Գործընկերության շրջանակում Nvidia-ն 500 մլն դոլար կներդնի Հյուսիսային Կարոլինայում և Տեխասում երեք նոր գործարանների կառուցման մեջ, որտեղ կարտադրվի տվյալների մշակման կենտրոնների համար նախատեսված օպտիկամանրաթել։

Համատեղ մամուլի հայտարարության համաձայն՝ դրա արդյունքում ԱՄՆ-ում Corning-ի արտադրական հզորությունները կավելանան 1.5 անգամ։

Ավելի վաղ այս տարի Meta-ն էր բազմամյա պայմանագիր կնքել Corning-ից տարբեր պրոդուկտների գնման համար՝ մինչև 6 մլրդ դոլարի չափով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment