Նշանակում է՝ թուրք-ադրբեջանական տանդեմը Քոչարյանին անգլիական թագուհուց վերածել է բռնապետի. Ռուբինյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պարոն Մինասյանը («Հայաստան» խմբակցության քարտուղար – խմբ.) կոչ է անում մեզ դիտարկել այն վարկածը, ըստ որի՝ հոկտեմբերի 27-ը կազմակերպել է թուրք-ադրբեջանական տանդեմը: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով պատգամավորի հայտարարությանը:

«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ պարոն Մինասյանը կոչ է անում դիտարկել էն վարկածը, ըստ որի՝ թուրք-ադրբեջանական տանդեմը Ռոբերտ Քոչարյանին Հայաստանում տվել է անսահմանափակ իշխանություն, որովհետև եկեք համաձայնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 1999-ի հոկտեմբերի 26-ին «անգլիական թագուհի» էր, իսկ հոկտեմբերի 27-ին, 28-ին, 29-ին և այդպես շարունակ, դարձավ Հայաստանի լիիրավ բռնապետ:

Շատ լավ, եկեք դիտարկենք այդ տարբերակը: Դա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Ռոբերտ Քոչարյանին «անգլիական թագուհուց» վերածել է բռնապետի, որը հետագայում, 10 տարի հետո էլ Հայաստանի մայրաքաղաքում էնպես արեց, կամ նրա հրամանների հետևանքով ստեղծվեց մի իրավիճակ, որ 10 մարդ սպանվեց»,- հայտարարեց Ռուբինյանը:

Leave a comment