Արմեն Գրիգորյանն ու Թղիստան Օղոն վստահություն են հայտնել, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները կզարգանան նոր ինտենսիվությամբ՝ ընդգրկելով համագործակցության բոլոր հնարավոր ոլորտները

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի տնօրեն Թղիստան Օղոյին։

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցն անցել է շատ բարձր մակարդակով՝ արտացոլելով երկու երկրների միջև առկա հարաբերությունների ամրությունն ու դարավոր բարեկամությունը:

Երկուստեք ընդգծվել է «Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համատեղ հռչակագրի ստորագրման կարևորությունը, ինչպես նաև վստահություն են հայտնել, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները կզարգանան նոր ինտենսիվությամբ՝ ընդգրկելով համագործակցության բոլոր հնարավոր ոլորտները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու վերահաստատել դրանց շարունակական առաջմղման հանձնառությունը:

 

ՀՀ Անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment