Հիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն Հարրի

Սասեքսի դուքս արքայազն Հարրին հայտարարել է, որ հիանալի է Մեծ Բրիտանիայում՝ Կալիֆորնիայում վեց տարի ապրելուց հետո։ BBC -ի փոխանցմամբ՝ կանադական CTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հարրին։ 

 

«Հիանալի էր: Հիանալի էր վերադառնալ Բրիտանիա։ Երեխաները երջանիկ են դպրոցում, և դա ինձ հնարավորություն է տալիս կենտրոնանալ հաջորդ տարվա հուլիսին Բիրմինգհեմում կայանալիք խաղերի վրա»,-նշել է նա։

Հարցին, թե ի՞նչն է դրդել վերադառնալ Բրիտանիա, Հարրին պատասխանել է, որ շատ պատճառներ կան, սակայն չի մանրամասնել։

Արքայազն Հարրին ու Մեգգանը հրաժարվել էին թագավորական ընտանիքի կոչումներից և 2020թ. նոր կյանք էին սկսել ԱՄՆ-ում։

Ենթադրվում է, որ զույգը բնակվում է Լոնդոնից դուրս՝ Քոթսվոլդսի մասնավոր տանը։

Զույգի երեխաները սեպտեմբերին ստիպված էին փոխել դպրոցը՝ անվտանգության հետ կապված մտավախությունների պատճառով։

Leave a comment