https://arm.sputniknews.ru/20260506/erevanum-avtvobusin-bakhvats-meqenaji-19-amja-varvordy-dzerbakalvel-e-vostikanutjun-101847056.html
Երևանում ավտոբուսին բախված մեքենայի 19-ամյա վարորդը ձերբակալվել է. ոստիկանություն
Երևանում ավտոբուսին բախված մեքենայի 19-ամյա վարորդը ձերբակալվել է. ոստիկանություն
Sputnik Արմենիա
19-ամյա տղայի մասնակցությամբ վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել 3 հոդվածով։ 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T19:04+0400
2026-05-06T19:04+0400
2026-05-06T19:04+0400
խուլիգանություն
վարորդ
ձերբակալություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/06/101846625_0:0:1600:900_1920x0_80_0_0_55cde54912e2577cda22ac99e7bd6f71.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Երևանի Մյասնիկյան պողոտայում ավտոբուսին բախված ավտոմեքենայի 19–ամյա վարորդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայությունը։Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում 19-ամյա երիտասարդը Մյասնիկյան պողոտայում անկանոն վարում է իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, վազանց է կատարում չթույլատրված հատվածներում ու բախվում ավտոբուսին։ Ամբողջ ընթացքը, այդ թվում` բուն ավտովթարի պահը, նկարում է նրա կողքին նստած ընկերը։ Դրանից հետո ևս մեկ տեսանյութ տարածվեց համացանցում, թե ինչպես է 19-ամյա վարորդը դիտում իր մասնակցությամբ վթարի տեսանյութն ու զվարճանում։Հիշեցնենք՝ մայիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 19-ամյա տղայի մասնակցությամբ վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել 2 հոդվածով։ՀՀ գլխավոր դատախազություն էլ հայտնել էին, որ 19-ամյա վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 3 հոդվածով, այդ թվում՝ խուլիգանության հատկանիշներով։
2026
Լուրեր
am_HY
Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդին
Sputnik Արմենիա
Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդին
2026-05-06T19:04+0400
true
PT0M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/06/101846625_200:0:1400:900_1920x0_80_0_0_c0efaf9805a92537a29dbe782847bf09.jpg.webp
խուլիգանություն, վարորդ, ձերբակալություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
խուլիգանություն, վարորդ, ձերբակալություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
19-ամյա տղայի մասնակցությամբ վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել 3 հոդվածով։