Իրանի ռմբակոծությունները կվերսկսվեն, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին․ Թրամփ

Բաժանորդագրվել

ԱՄՆ առաջնորդը հետաձգել է իր իսկ ազդարարված «Ազատություն» նախագիծը, որը վերաբերում է Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցմանը, սակայն կրկին վերջնագիր է ներկայացրել:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ԱՄՆ–ն կվերսկսի Իրանի ռմբակոծությունները, եթե Թեհրանը գործարքի չգնա Վաշինգտոնի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը:

«Եթե նրանք չհամաձայնեն (գործարքին. խմբ), կսկսվեն ռմբակոծություններ, և, ցավոք, դրանք կլինեն շատ ավելի մասշտաբային և ինտենսիվ, քան նախկինում»,- գրել է նա «Truth Social»–ում։

Հիշեցնենք` «Axios»–ը գրել էր` Սպիտակ տանը համարում են, որ կողմերը մոտ են Իրանի հետ փոխըմբռնման 1-էջանոց հուշագրի շուրջ համաձայնությանը, որը պետք է ավարտի պատերազմը և շրջանակներ սահմանի միջուկային ծրագրի շուրջ հետագա բանակցությունների համար:
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ «Ազատություն» նախագիծը կասեցված է, և Հորմուզի նեղուցի շրջափակումն առայժմ կպահպանվի:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին նշել էր, որ Թեհրանին կբավարարի միայն Վաշինգտոնի հետ արդարացի և համապարփակ համաձայնագիրը: Նախարարությունից նաև հայտնել էին, որ Վաշինգտոնի խաղաղության առաջարկը բաղկացած է 14 կետից:

Leave a comment