Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
SIL Capital-ի խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը և Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ-Մուլլան այցելել են Երևանում կառուցվող Emarat-ի առաջին լցակայանի շինարարական հրապարակ։ Նրանք ծանոթացել են կատարվող շինարարական աշխատանքներին, նախանշել շահագործման հանձնելու ժամկետները։ Շրջայցին մասնակցել են նաև SIL Capital-ի գլխավոր տնօրեն Եղիսաբեթ Մովսիսյանը և MegaTrade–ի տնօրեն Կարեն Հայրիյանը։
Դեռևս անցած տարվա աշնանը SIL Capital-ի առաջատար ընկերություններից MegaTrade-ի և Emarat-ի միջև ստորագրված պայմանագրով ամուր հիմք էր դրվել Հայաստանում Emarat ապրանքանիշի սպասարկման կայանների համազգային ցանց ստեղծելու և կառավարելու ծրագրին։