Զանգվածային անկարգությունների նոր ալիք Ֆրանսիայում. մի շարք քաղաքներում բախումներ են

https://arm.sputniknews.ru/20261017/zangvatsajin-ankargutjunneri-nvor-aliq-fransiajum-mi-sharq-qaghaqnerum-bakhumner-en-108252984.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Новая волна массовых беспорядков во Франции

Sputnik Արմենիա

Новая волна массовых беспорядков во Франции

2026-10-17T17:07+0400

true

PT0M42S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/11/108251186_394:0:1649:941_1920x0_80_0_0_74d946cc66ff9116c753797e45a41b06.png.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ֆրանսիա, բողոքի ակցիա, տեսանյութեր, տեսանյութ, видео

ֆրանսիա, բողոքի ակցիա, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Ֆրանսիայում կրկին բախումներ են. ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառել էր դեռևս մինչև համազգային բողոքի ակցիաների սկսվելը, որոնք կապված են կյանքի և վառելիքի գների բարձրացման հետ: Ակցիաներին միացել են նաև ուսանողները։

Զանգվածային անկարգությունների նոր ալիք է սկսվել Ֆրանսիայում. ոստիկանությունն արցունքաբեր գազի կիրառմամբ ցրում է Փարիզում, Մարսելում և Լիոնում անցկացվող ցույցերի մասնակիցներին, որոնք իրենց հերթին քարեր և շշեր են նետում ուժայինների վրա:

BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ ցույցերին մասնակցում են աշակերտներ, ծայրահեղ ձախ ակտիվիստներ, նախկին «դեղին բաճկոնների» անդամներ, տաքսիստներ, բուժքույրեր, շինարարներ և արհմիությունների ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ նախատեսվում է մոտ 500 բողոքի ակցիայի անցկացում:

Մարսելում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարան՝ կոտրելով մուտքի դուռը և ավերել քաղաքային ոստիկանության տեղամասերից մեկը: Փարիզում բախումներ են սկսվել Հանրապետության հրապարակում. արդեն ավելի քան 100 մարդ է ձերբակալվել։

Նշենք, որ Ֆրանսիայի ուժային կառույցները բազմիցս մեղադրվել են ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Դրվագներից մեկում ոստիկանական ռետինե գնդակի արձակման հետևանքով 15-ամյա դպրոցականը զրկվել է աչքից։ Մեկ այլ դեպքում 14-ամյա պատանին կորցրել է ձեռքը՝ գետնից բարձրացնելով լուսաձայնային նռնակ: Երկու միջադեպերի հանգամանքները շարունակում են քննվել, իսկ դրանցից հետո դադարեցվել է լուսաձայնային նռնակների որոշակի տեսակների կիրառումը։

Leave a comment