Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Արարատի ֆոնին նկար է հրապարակել X-ի իր էջում՝ նշելով. «Եվրոպական քաղաքական համայնքը կհավաքվի՝ մայրցամաքային մասշտաբի մարտահրավերներին անդրադառնալու համար։
Անվտանգությունից մինչև էներգետիկա և կապակցվածություն։ Մենք նաև կարևոր իրադարձություն կնշենք՝ անցկացնելով ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը»:
Մեկ այլ գրառմամբ նա նշել է. «Մենք Հայաստանում ենք՝ ցույց տալու, որ Եվրոպան մեկ մեծ և լայն ընտանիք է՝ կապված նույն շահերով, բախվելով նույն մարտահրավերներին։
Այսօր մենք կաշխատենք Եվրոպայի անկախության հիմնասյուների վրա՝ էներգիա, պաշտպանություն, կապակցվածություն»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)