Հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան. Նիկոլ Փաշինյա

Երևանում մեկնարկեց Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, թեպես հեռակա կարգով, բայց առաջին անգամ մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող միջոցառմանը։

«Բայց հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան 2028 թվականին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այնտեղ անցկացվի»,- ասաց նա։

Հայաստան է այցելել նաև Թուրքիայի փոխնախագահը, Փաշինյանն ընդգծեց՝ նա առաջին փոխնախագահն է, որ երբևէ այցելել է Հայաստան։

Leave a comment