Ալիևը ևս կմասնակցի ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին, բայց տեսակապի միջոցով

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հայկական կողմը պաշտոնական հրավեր էր ուղարկել Ադրբեջանի նախագահին, բայց մերժում ստացել։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս կմասնակցի Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին, սակայն տեսակապի միջոցով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայկական կողմը պաշտոնական հրավեր է ուղարկել Ադրբեջանի նախագահին։ Փետրվարին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնեց, որ Իլհամ Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք գագաթնաժողովին։

Հիշեցնենք` Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Երևանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առաջին անգամ Հայաստան է այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Leave a comment