Վրեժխնդիրը` ով միանձնյա որոշումներ կայացնողի դեր է ստանձնել

Բանակում եկեղեցականների ծառայության կասեցումը պայմանավորված է զուտ հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարի շրջանակներում։

Հարկ է նշել, որ Պապիկյանը խախտել է պաշտպանության նախարարի կողմից հաստատված Հոգեւոր ծառայության կանոնադրության 5.1 կետը. հոգեւոր ծառայությունը լուծարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնագրով եւ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: Ինչպես տեսնում ենք նախարարը միանձնյա որոշում է կայացրել, եւ չէր կարող լուծարել այդ ծառայությունը:

Փաշինյանը ամեն ինչ անում է, որ եկեղեցու հոգեւոր կյանքին վերաբերող ցանկացած իրադարձություն խաթարվի։ Հակաեկեղեցական եւ Սահմանադրության կոպիտ խախտման մրցավազք է սկսել Փաշինյանը, կարծես ինքն իրեն փորձում է համոզել, որ այն ինչ անում է հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, օրինաչափ է եւ իր «բարենորոգման» ծրագիրը հաջողությամբ է պսակվելու։ Մինչդեռ, այս ամենը եկեղեցու եւ եկեղեցականների հանդեպ խայտառակ նվաստացման ճանապարհ է, որ ընտրել է Փաշինյանը իր դավադիր ծրագրի շրջանակներում։ Իհարկե նա տապալել է եկեղեցու դեմ արշավի իր ծրագիրը, այն է, թե ամեն կիրակի կեղծ պատարագներին մասնակցելով կարողանալու է իր շուրջ հավաքել այնքան  մարդ, որ վերջում  օգտագործելու է եւ հաջողության է հասնելու իր աղետալի ծրագրի վերջնական դրական ամփոփմանը։ Իհարկե այս ամենը վրեժխնդրության ու էժան քայլ է «կառավարությունը ես եմ» Նիկոլի որոշումների եւ այն հոգեւորականները, որոնք չմիացան տիրադավ դավաճաններին պետք է, որ վրեժխնդրությունը նրանց հանդեպ գործեր եւ գործում է։

Այսօր, Արշակ սրբազանի կալանքը երկարաձգվեց եւս 2 ամսով, սակայն քրոջ երեխաները կկարողանան այցելել նրան։

Պարզ է, որ դատական համակարգը այն աստիճան է լճացել ու դարձել իշխանության կողմից վերահսկելի, որ դարձել է մեկ մարդու որոշման հիման վրա «դատարան»։

Նախորդ օրը Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ եւ Վահան սրբազանները ինչպես նաեւ տեր Մովսես քահանան: Նրանք բոլորը մեղադրյալներ են, եւ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հարցաքննությունից հետո Մակար սրբազանը հայտնեց, որ Վեհափառի որոշումը վիճարկման ենթակա չէ։ Նկատի ունենալով այն, որ Գեւորգ սրբազանը իրեն թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելուց հետո այդ որոշումը վիճարկել է դատական կարգով, դատարանը որոշել էր նրան վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում, եւ Մայր Աթոռի այս եպիսկոպոսները մեղադրվում են այդ ակտին խոչընդոտելու համար:

Այս ամենը կրկին վկայում է, որ Փաշինյանը ամեն ինչ անում է, ո՛չ միայն խառնվելով եկեղեցու ներքին գործերին, այլ ամեն ինչ քինախնդրության արդյունքում փորձում է իրար դեմ հանել հոգեւորականներին, խառնակչությունների միջոցով հասնել իր մուրազին։

Անիրավ դատավորը. «Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում» (Ղուկաս 18։2)

Արթուր Հայրապետյան

Leave a comment