Հայ շախմատիստը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող

Միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է Սերբիայում անցկացված «RUDAR XXVIII – GM ROUND ROBIN» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և 17.9 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը:

Գասպարյանը Սերբիայում կմասնակցի նույն ձևաչափով անցկացվող ևս երկու մրցաշարի։ Առաջինն արդեն ընթացքի մեջ է, և Էրիկը 5 հնարավորից ունի 3.5 միավոր։

Leave a comment