https://arm.sputniknews.ru/20260503/irany-orenq-e-patrastum-israjeli-hamar-hvormuzi-neghucn-ambvoghjapes-pakelu-masin-101675845.html
Իրանը օրենք է պատրաստում Իսրայելի համար Հորմուզի նեղուցն ամբողջապես փակելու մասին
Իրանը օրենք է պատրաստում Իսրայելի համար Հորմուզի նեղուցն ամբողջապես փակելու մասին
Sputnik Արմենիա
Թեհրանը նոր սահմանափակումներ է մշակում Հորմուզի նեղուցում նավերի համար։ 03.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-03T15:05+0400
2026-05-03T15:05+0400
2026-05-03T15:06+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
հորմուզի նեղուց
նավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838142_0:85:1572:969_1920x0_80_0_0_400e313e299be7607fcd075320a3d7e3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Իրանը օրենք է պատրաստում Իսրայելի համար Հորմուզի նեղուցն ամբողջապես փակելու մասին։ Իրանի խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալ Ալի Նիկզադը հայտարարել է, որ 12 կետից բաղկացած ծրագիրը իսրայելական նավերին կզրկի «ցանկացած պահի» անցնելու հնարավորությունից:Այն երկրների նավերին, որոնց Թեհրանը թշնամական է համարում, կարող են պարտավորեցնել հատուկ թույլտվություն ստանալ և փոխհատուցում վճարել: Մյուս նավերի համար նույնպես ցանկանում են իրանական կողմի հետ համաձայնեցում սահմանել անցումից առաջ։Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները փակուղի են մտել։Վաշինգտոնն ու Թեհրանն ապրիլի 8-ին երկու շաբաթով հրադադար են հայտարարել։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն արդյունք չեն տվել, ընդ որում ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը: Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838142_84:0:1488:1053_1920x0_80_0_0_4b4238799726fb905054e8a867323161.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հորմուզի նեղուց, նավ
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հորմուզի նեղուց, նավ
Թեհրանը նոր սահմանափակումներ է մշակում Հորմուզի նեղուցում նավերի համար։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Իրանը օրենք է պատրաստում Իսրայելի համար Հորմուզի նեղուցն ամբողջապես փակելու մասին։ Իրանի խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալ Ալի Նիկզադը հայտարարել է, որ 12 կետից բաղկացած ծրագիրը իսրայելական նավերին կզրկի «ցանկացած պահի» անցնելու հնարավորությունից:
Իրանի պետական Press TV հեռուստաալիքը ճշտում է, որ իրանցի պատգամավորները Հորմուզի նեղուցի կառավարման օրինագիծ են մշակում: Փաստաթուղթը նախատեսում է նեղուցով նավերի անցման նոր կարգ։ Նախատեսվում է իսրայելական նավերին ամբողջությամբ արգելել տարանցումը։
Այն երկրների նավերին, որոնց Թեհրանը թշնամական է համարում, կարող են պարտավորեցնել հատուկ թույլտվություն ստանալ և փոխհատուցում վճարել: Մյուս նավերի համար նույնպես ցանկանում են իրանական կողմի հետ համաձայնեցում սահմանել անցումից առաջ։
Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները փակուղի են մտել։
Վաշինգտոնն ու Թեհրանն ապրիլի 8-ին երկու շաբաթով հրադադար են հայտարարել։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն արդյունք չեն տվել, ընդ որում ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը: Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։