Իրանը օրենք է պատրաստում Իսրայելի համար Հորմուզի նեղուցն ամբողջապես փակելու մասին

https://arm.sputniknews.ru/20260503/irany-orenq-e-patrastum-israjeli-hamar-hvormuzi-neghucn-ambvoghjapes-pakelu-masin-101675845.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838142_84:0:1488:1053_1920x0_80_0_0_4b4238799726fb905054e8a867323161.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հորմուզի նեղուց, նավ

իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հորմուզի նեղուց, նավ

Բաժանորդագրվել

Թեհրանը նոր սահմանափակումներ է մշակում Հորմուզի նեղուցում նավերի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Իրանը օրենք է պատրաստում Իսրայելի համար Հորմուզի նեղուցն ամբողջապես փակելու մասին։ Իրանի խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալ Ալի Նիկզադը հայտարարել է, որ 12 կետից բաղկացած ծրագիրը իսրայելական նավերին կզրկի «ցանկացած պահի» անցնելու հնարավորությունից:

Իրանի պետական Press TV հեռուստաալիքը ճշտում է, որ իրանցի պատգամավորները Հորմուզի նեղուցի կառավարման օրինագիծ են մշակում: Փաստաթուղթը նախատեսում է նեղուցով նավերի անցման նոր կարգ։ Նախատեսվում է իսրայելական նավերին ամբողջությամբ արգելել տարանցումը։

Այն երկրների նավերին, որոնց Թեհրանը թշնամական է համարում, կարող են պարտավորեցնել հատուկ թույլտվություն ստանալ և փոխհատուցում վճարել: Մյուս նավերի համար նույնպես ցանկանում են իրանական կողմի հետ համաձայնեցում սահմանել անցումից առաջ։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները փակուղի են մտել։

Վաշինգտոնն ու Թեհրանն ապրիլի 8-ին երկու շաբաթով հրադադար են հայտարարել։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն արդյունք չեն տվել, ընդ որում ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը: Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։

Leave a comment