Ադրբեջանի տարածքով նոր բեռ է ուղարկվել Հայաստան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ

Քաղաքականություն

03.05.2026 | 13:57

Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով իրականացվում է հերթական մատակարարումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 536 տոննա ընդհանուր քաշով պարարտանյութերով բեռնված 8 վագոն մայիսի 3-ին Բաքվի Բիլաջարի կայարանից ուղարկվել է դեպի Բյուք-Քյասիք (Աղստևի շրջան)։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին նույնպես Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել բեռնատար գնացք՝ բաղկացած 7 վագոնից՝ ռուսական հացահատիկով և պարարտանյութերով։

Տեսանյութը՝ այստեղ։

Leave a comment