Թուրքիան աշխատանքային շաբաթվա երկարատևությամբ համաշխարհային առաջատարներից է. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Ներկայացված տվյալներով՝ աշխատանքային շաբաթվա տևողությամբ Թուրքիան զիջում է միայն առանձին երկրների, օրինակ՝ Կոլումբիային (47,6 ժամ) և առաջ է անցնում, մասնավորապես, Մեքսիկայից (45 ժամ):

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Թուրքիան աշխատանքային շաբաթվա տևողությամբ առաջատարների թվում է. միջին ցուցանիշը կազմում է 45,7 ժամ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Sogorta Gundem պորտալը:

«Շաբաթական 45,7 ժամ ցուցանիշով Թուրքիան տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների շարքում ամենաերկարատև աշխատանքային շաբաթ ունեցող երկրներից է», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ներկայացված տվյալներով՝ աշխատանքային շաբաթվա տևողությամբ Թուրքիան զիջում է միայն առանձին երկրների, օրինակ՝ Կոլումբիային (47,6 ժամ) և առաջ է անցնում, մասնավորապես, Մեքսիկայից (45 ժամ):

Միևնույն ժամանակ, աշխատուժի կառուցվածքում զգալի է գենդերային բացը: Տղամարդկանց շրջանում զբաղվածության մակարդակը հասնում է 72%-ի, մինչդեռ կանանց դեպքում այդ ցուցանիշը կազմում է մոտ 36,8%:

Փորձագետները նշում են, որ աշխատանքային շաբաթվա երկարատևությունը, զուգորդված տնտեսության մեջ կանանց ներգրավվածության ցածր մակարդակի հետ, շարունակում է մնալ երկրի աշխատաշուկայի հիմնական կառուցվածքային մարտահրավերներից մեկը:

Leave a comment