«Երաժշտական կամուրջ. Հայաստան. Ֆրանսիա» համերգի պատճառով երթևեկության սահմանափակումներ կլինեն

Մայիսի 5֊ին Գյումրիում կայանալիք «Երաժշտական կամուրջ. Հայաստան. Ֆրանսիա»  խորագրով համերգի կազմակերպչական աշխատանքներով, քաղաք այցելող  բարձրաստիճան պաշտոնյաներով և մեծաթիվ հյուրերով պայմանավորված` քաղաքում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․

Մայիսի 2-ից մինչև 5֊ը մասնակիորեն փակ են լինելու՝

Հաղթանակի պողոտայի,  Սպանդարյան փողոցի խաչմերուկից դեպի Վարդանանց հրապարակ տանող հատվածում գտնվող փողոցները։

Մայիսի 5-ին ամբողջությամբ փակ են լինելու դեպի Վարդանանց հրապարակ տանող բոլոր մուտքերը, ինչպես նաև Վարդանանց հրապարակին հարող փողոցները։

Շիրակի մարզպետարան

 

Leave a comment