Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Պարսից ծոցի կառավարման նոր կանոնները կսահմանվեն Մոջթաբա Խամենեի կողմից։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ Պարսից ծոցի կառավարման «նոր կանոններն ու պայմանները» կձևավորվեն Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեի ղեկավարությամբ։
Հայտարարության մեջ, որը տարածել է Tasnim գործակալությունը, նշվում է, որ նոր կարգավորումները կմշակվեն և կիրականացվեն հենց նրա առաջնորդությամբ։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերը նաև հայտարարել են, որ վերահսկելու են Իրանի մոտ 2000 կմ երկարությամբ ծովափը՝ Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում։ Նշվում է, որ այդ ջրային տարածքը կվերածվի Իրանի «կենսապահովման աղբյուրի», ինչպես նաև, ըստ նրանց, «տարածաշրջանի անվտանգության և բարեկեցության ապահովման միջոցի»։