Լուրեր |
Ծրագիրը խոստանում է լինել տպավորիչ։
Վաղը՝ մայիսի 1-ին, Երևանի կենտրոնը կդառնա տոնական հանդիսությունների կենտրոն։ Աշխատավորի միջազգային օրվա առթիվ նախատեսված են մասշտաբային միջոցառումներ, որոնք կմեկնարկեն ժամը 13:00-ին՝ Ամիրյան փողոցից։ Շքերթի մասնակիցները կքայլեն մինչև Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 14:00-ին կսկսվի տոնական համերգը։
Ծրագիրը խոստանում է լինել տպավորիչ. նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն և ուղղաթիռների ցուցադրական թռիչքներ։
Ուշադրություն. Երթևեկության սահմանափակումներ
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այսօր կեսգիշերից (ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը) երթևեկության և կայանման համար փակ են լինելու Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները, մասնավորապես՝ Ամիրյան փողոցը՝ Հրապարակից մինչև Մաշտոցի պողոտա խաչմերուկ։ Վարորդներին հորդորում ենք ընտրել այլընտրանքային ճանապարհներ։