https://arm.sputniknews.ru/20260430/stahvod-meghadranq-e-majr-atvory-kvovkasi-musulmanneri-varchutjan-hajtararutjan-masin-101591692.html
Ստահոդ մեղադրանք է․ Մայր աթոռը՝ Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարության մասին
Ստահոդ մեղադրանք է․ Մայր աթոռը՝ Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Մայր աթոռ սուրբ Էջմիածինը միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է անում քայլեր ձեռնարկել Ադրբեջանի՝ հայկական մշակույթի ոչնչացման… 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T16:35+0400
2026-04-30T16:35+0400
2026-04-30T16:38+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
հայ առաքելական եկեղեցի
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ստեփանակերտ
վանդալիզմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90905587_0:32:1600:933_1920x0_80_0_0_18dfcb28f0c4c1c4da213da31e7fd818.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր–մշակութային ժառանգության ոչնչացումը։Նշենք՝ ապրիլի 21-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ավերել է Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը Ստեփանակերտում։ Զվարթնոցի տեսքով Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը հիմնադրվել է 2006 թվականին, օծվել՝ 2019 թվականին։ Ապրիլի 12-ին էլ տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցիները Ստեփանակերտում հիմնահատակ ավերել են Սուրբ Հակոբ եկեղեցին:Մայր աթոռը բացահայտ անհիմն և ստահոդ է անվանել Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց եկեղեցու հասցեին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը խոչընդոտելու վերաբերյալ։ Ընդգծվում է, որ խաղաղությունը խոչընդոտվում է պատմական ճշմարտության կեղծմամբ, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների ոտնահարմամբ, Արցախի հայկական ժառանգության յուրացմամբ և հայկական հետքի հետևողական վերացմամբ։Մայր աթոռ սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին, մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը։«Արցախ» միությունը ՀՀ իշխանությունից պահանջում է վերանայել Բաքվին խրախուսող անգործությունը
ադրբեջան
ստեփանակերտ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90905587_157:0:1444:965_1920x0_80_0_0_486a909b05ccb73433ee0cfe9ecd7724.jpg.webp
մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ստեփանակերտ, վանդալիզմ
մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ստեփանակերտ, վանդալիզմ
Մայր աթոռ սուրբ Էջմիածինը միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է անում քայլեր ձեռնարկել Ադրբեջանի՝ հայկական մշակույթի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը կասեցնելու համար։
«Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը մերժելի է և այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը, հողին հավասարեցնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է և մշակութային եղեռնագործություն»,- ասված է հաղորդագրությունում։
Մայր աթոռը բացահայտ անհիմն և ստահոդ է անվանել Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց եկեղեցու հասցեին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը խոչընդոտելու վերաբերյալ։ Ընդգծվում է, որ խաղաղությունը խոչընդոտվում է պատմական ճշմարտության կեղծմամբ, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների ոտնահարմամբ, Արցախի հայկական ժառանգության յուրացմամբ և հայկական հետքի հետևողական վերացմամբ։
Մայր աթոռ սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին, մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը։