https://arm.sputniknews.ru/20260430/petq-e-durs-ganq-aghqat-azgakani-vitshakic-pashinjany-trampi-himnadrami-andamavtshari-masin-101585545.html
Պետք է դուրս գանք աղքատ ազգականի վիճակից. Փաշինյանը` Թրամփի հիմնադրամի անդամավճարի մասին
Պետք է դուրս գանք աղքատ ազգականի վիճակից. Փաշինյանը` Թրամփի հիմնադրամի անդամավճարի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը մասնակցելու է հիմնադրամի աշխատանքներին ու, ըստ էության, վճարելու է գումարը։ 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T14:29+0400
2026-04-30T14:29+0400
2026-04-30T14:31+0400
գազայի հատված
խաղաղության խորհուրդ
դոնալդ թրամփ
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97914997_0:37:1500:881_1920x0_80_0_0_618c32b8ffe10241bfe31358e7119fff.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Գազայի հարցով հիմնված Խաղաղության խորհրդի հիմնադրամի հետ կապված ֆինանսական որևէ պարտավորություն չկա, կա կամավորություն։ ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։Հայաստանը հիմնադրամի անդամ է, սակայն մշտական անդամ չէ և, ըստ այդմ, պարտավոր չէ վճարել 1 միլիարդ դոլար անդամավճար։ Մինչդեռ այսօր ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ միանալով Խաղաղության խորհրդի կանոնադրությունը` Հայաստանի համար առկա են ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով: Գումարի չափը այսօրվա որոշման մեջ նշված չէ։Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր հավանություն տվեց արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախագծին, ըստ որի` Հայաստանը կվավերացնի Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։
գազայի հատված
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97914997_106:0:1439:1000_1920x0_80_0_0_470a687394b9a300b9b1c6c523b54960.jpg.webp
գազայի հատված, խաղաղության խորհուրդ, դոնալդ թրամփ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայաստան
գազայի հատված, խաղաղության խորհուրդ, դոնալդ թրամփ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայաստան
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը մասնակցելու է հիմնադրամի աշխատանքներին ու, ըստ էության, վճարելու է գումարը։
Հայաստանը հիմնադրամի անդամ է, սակայն մշտական անդամ չէ և, ըստ այդմ, պարտավոր չէ վճարել 1 միլիարդ դոլար անդամավճար։ Մինչդեռ այսօր ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ միանալով Խաղաղության խորհրդի կանոնադրությունը` Հայաստանի համար առկա են ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով: Գումարի չափը այսօրվա որոշման մեջ նշված չէ։
«Կարծում եմ, որ ՀՀ–ն պետք է դուրս գա աղքատ ազգականի կարգավիճակից, որ ինքը բոլոր տեղերը գնում է և ենթադրենք` այն վիճակում է, որ ծուռ վզով մի անկյունում կանգնած է։ Մենք պետք է մասնակցենք ու նաև մեր ներդրումը մեր չափով ունենանք։ Ոչ մի պարտավորություն ՀՀ–ն չունի, սակայն ես կարծում եմ, որ մենք պետք է մասնակցություն ունենանք, և մենք կունենանք մասնակցություն»,– հայտարարեց նա։