Պետք է դուրս գանք աղքատ ազգականի վիճակից. Փաշինյանը` Թրամփի հիմնադրամի անդամավճարի մասին

https://arm.sputniknews.ru/20260430/petq-e-durs-ganq-aghqat-azgakani-vitshakic-pashinjany-trampi-himnadrami-andamavtshari-masin-101585545.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97914997_106:0:1439:1000_1920x0_80_0_0_470a687394b9a300b9b1c6c523b54960.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գազայի հատված, խաղաղության խորհուրդ, դոնալդ թրամփ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայաստան

գազայի հատված, խաղաղության խորհուրդ, դոնալդ թրամփ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, հայաստան

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը մասնակցելու է հիմնադրամի աշխատանքներին ու, ըստ էության, վճարելու է գումարը։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Գազայի հարցով հիմնված Խաղաղության խորհրդի հիմնադրամի հետ կապված ֆինանսական որևէ պարտավորություն չկա, կա կամավորություն։ ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Հայաստանը հիմնադրամի անդամ է, սակայն մշտական ​​անդամ չէ և, ըստ այդմ, պարտավոր չէ վճարել 1 միլիարդ դոլար անդամավճար։ Մինչդեռ այսօր ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ միանալով Խաղաղության խորհրդի կանոնադրությունը` Հայաստանի համար առկա են ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով: Գումարի չափը այսօրվա որոշման մեջ նշված չէ։

«Կարծում եմ, որ ՀՀ–ն պետք է դուրս գա աղքատ ազգականի կարգավիճակից, որ ինքը բոլոր տեղերը գնում է և ենթադրենք` այն վիճակում է, որ ծուռ վզով մի անկյունում կանգնած է։ Մենք պետք է մասնակցենք ու նաև մեր ներդրումը մեր չափով ունենանք։ Ոչ մի պարտավորություն ՀՀ–ն չունի, սակայն ես կարծում եմ, որ մենք պետք է մասնակցություն ունենանք, և մենք կունենանք մասնակցություն»,– հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր հավանություն տվեց արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախագծին, ըստ որի` Հայաստանը կվավերացնի Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։

Leave a comment