«Ադրբեջանի հետ չենք քննարկում ո՛չ ԼՂ հայերի վերադարձի հարցը, ո՛չ էլ Բաքվի հայերի վերադարձը․ դրանք պրովոկատիվ են»:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում Ղարաբաղի հայերի վերադարձի հարցը, Բաքվի հայերի վերադարձի հարցը, որովհետև ակնհայտորեն երկու ուղղությամբ քննարկումներն էլ ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա և մեկը մյուսին կարող են թեժացնել:
Երկու հարցերն էլ քաղաքական օրակարգում թեժ են պահում նույն ուժերը, սկզբից մի հարցն են սկսում էսկալացնել, հետո իրենց համար բավարար էֆեկտ չի ունենում, երկրորդ հարցին են անդրադառնում: Դա էժան ներքաղաքական շահարկում է և ոչ ավելին, ընդ որում՝ ես ուզում եմ ասել, որ կան մարդիկ, որ այդ թեմայով խոսում են, բայց չեն հասկանում՝ ինչի համար են խոսում և ինչ նպատակադրմամբ: Դա էժան քաղաքական շահարկում է, մենք նման հարց երբեք չենք քննարկել»,- նշել է Փաշինյանը: