Աջափնյակ վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական նոր գրասենյակը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։

Աջափնյակ վարչական շրջանում բացվեց հերթական նոր գրասենյակը։ Այսպիսի նախաձեռնությունները կարևոր են հատկապես քաղաքացիների հետ անմիջական շփումն ապահովելու տեսանկյունից, քանի որ հենց նրանց կարծիքն ու դիտարկումները պետք է դառնան պետական որոշումների կայացման առանցքային հիմքերից մեկը։

«Բարգավաճ Հայաստան»-ը շարունակելու է իր հետևողական աշխատանքը՝ մարդկանց կյանքի պայմանների բարելավման և երկրի զարգացման համար՝ հիմնվելով քաղաքացիների վստահության և ակտիվ մասնակցության վրա։

—00—ԼԱ

Leave a comment