Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հարցազրույց է տալիս հայաստանյան հեռուստաընկերություններին։
Պատերազմ չի լինելու, ՀՀ-ն սպանում են 2 մարդ՝ Փաշինյանը և Ալիևը։ Հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը։
«Ներկայիս իշխանությունները հարձակվեցին Հայ առաքելական եկեղեցու վրա։ Սկսվեց հարձակումը հայոց ինքնության վրա»,-լրագրողների հետ զրույցում ասել է Կարապետյանը։
«Ավելի լավ է մեկ անգամ դու քո ձեռքով լավ անես, քան ամեն անգամ հույսդ դնես ուրիշ քաղաքական ուժերի վրա»,- նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչու որոշեց բիզնեսից գնալ դեպի քաղաքականություն։