Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հանդիպել է Chevron-ի և այլ էներգետիկ ընկերությունների բարձր պաշտոնյաների հետ՝ քննարկելու մի շարք թեմաներ, այդ թվում՝ ԱՄՆ նավթի արտադրությունը, նավթի ֆյուչերսները, բեռնափոխադրումները և բնական գազը, հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան չորեքշաբթի օրը։Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, գրում է Reuters-ը։

Chevron-ի խոսնակը հայտնել է, որ ընկերության գործադիր տնօրեն Մայք Վիրթը մասնակցել է հանդիպմանը՝ քննարկելու համաշխարհային նավթային շուկաները, որոնք ցնցվել են Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի պատճառով։

Հանդիպմանը ներկա են եղել նաև գանձապետարանի քարտուղար Սքոթ Բեսենթը, Թրամփի աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը, հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Հանդիպման մասին առաջինը հայտնել էր Axios-ը։

Նավթի բարձր գները ռիսկ են Թրամփի Հանրապետական կուսակիցների համար՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ կոնգրեսական ընտրություններից առաջ։

«Ղեկավարները բոլորը բարձր են  գնահատել  նախագահ Թրամփի կողմից ձեռնարկված գործողությունները՝ ամերիկյան էներգետիկ գերիշխանությունը ապահովելու  համար, և ասել, որ նախագահն այժմ անում է բոլոր ճիշտ քայլերը», – ասել Սպիտակ տան պաշտոնյան։

Անցյալ շաբաթ Թրամփի վարչակազմը 90-օրյա արտոնություն էր տվել «Ջոնսի ակտ» անունով հայտնի նավագնացության մասին օրենքին, որը թույլ է տալիս օտարերկրյա դրոշի տակ նավարկող նավերին ԱՄՆ նավահանգիստների միջև տեղափոխել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են նավթամթերքը և պարարտանյութերը։

Վարչակազմը նաև այս ամսին կիրառել է «Պաշտպանության արտադրության մասին» օրենքը՝ լիազորելով Պենտագոնին և Էներգետիկայի նախարարությանը ձեռնարկել քայլեր, ներառյալ գնումներ, ներքին էներգետիկայի ընդլայնման համար՝ փորձելով նվազեցնել սպառողների համար գները։

Սպիտակ տան պաշտոնյան ասել է, որ Թրամփը պարբերաբար հանդիպում է էներգետիկայի ոլորտի ղեկավարների հետ՝ ներքին և համաշխարհային էներգետիկ շուկաների վերաբերյալ նրանց կարծիքը ստանալու համար։

Վարչակազմը կարող է լրացուցիչ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ մեղմացնել նավթավերամշակման գործարաններում շրջակա միջավայրի պահպանման կանոնակարգերը՝ վառելիքի գները իջեցնելու փորձով։

 

Թարգմանությունը`  Էմմա Չոբանյանի

Leave a comment