Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի չի ծրագրում ՕՊԵԿ+-ից դուրս գալ։
Լրագրողների հարցին, թե արդյոք Մոսկվան դիտարկում է ՕՊԵԿ+-ից դուրս գալու հնարավորությունը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է`«Ոչ»։
Լրագրողների հետ զրույցի ընթացքում Պեսկովին նաև խնդրել են հաստատել, որ ԱՄԷ-ի դուրս գալը ՕՊԵԿ+-ից չի նշանակում խմբի աշխատանքի ավարտ։
«Մենք, իհարկե, կցանկանայինք հույս ունենալ։ Սա աշխատանքի շատ կարևոր ոլորտ է, հատկապես կարևոր է ներկայիս պայմաններում, երբ էներգետիկ շուկաները, մեղմ ասած, խառնաշփոթի մեջ են», – ասել է Կրեմլի խոսնակը։
Նա ընդգծել է, որ այս ձևաչափը թույլ է տալիս զգալիորեն մեղմել էներգետիկ շուկաների տատանումները և կայունացնել դրանք։