Մոսկվայի շենքերից մեկում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է հինգի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվայում կառուցվող շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Հրշեջները փրկել են 31 մարդու։ 9 մարդու զննում են շտապօգնության աշխատակիցները։ Ցավոք, հինգ մարդ մահացել է», – ասվում է հայտարարության մեջ։

Հրդեհը մարելու համար աշխատում են ավելի քան 200 մարդ և 65 միավոր տեխնիկա։ Հրդեհը մեկուսացված է։

Այսօր՝ կեսօրին Մոսկվայի հյուսիսում գտնվող նորակառույց շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։

Leave a comment