Լիբանանի ուղղությամբ իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 2534-ի

Բաժանորդագրվել

Նշվում է, որ վիրավորվել է 7 863 մարդ:

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի –Sputnik. . Լիբանանի տարածքում մարտի 2-ից իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 2534-ի, վիրավորվել է 7863 մարդ։ Այս մասին ասվում է հանրապետության առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ գերատեսչության տարածած հայտարարությամբ հաղորդվել է 2521 զոհի և 7804 վիրավորի մասին:

«Թշնամի Իսրայելի հարվածների հետևանքով մարտի 2-ից ի վեր զոհվել է 2534 մարդ, վիրավորվել 7863-ը», – ասվում է զեկույցում:

Պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև պահպանվում է հրադադարի ռեժիմը, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածները Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանային գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով: ՑԱԽԱԼ-ը մշտապես մեղադրում է «Հզբոլլահին» կրակի դադարեցման ռեժիմի խախտման մեջ։

Լիբանանում «Հզբոլլահի» 1000 օբյեկտ է ոչնչացվել. Իսրայելի բանակ

Leave a comment