ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հանձնելը հենց այնպես չի լինում, ինչ-որ բանի դիմաց է լինում. Քոչարյանը՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի հնարավոր հանձնման մասին

Պետք է ոչ միայն ծառայողական քննություն արվի, այլև տվյալ տարածքը տոտալ տակնուվրա անեին, որպեսզի իրողությունը պարզ լինի, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով Շաքիի դեպքին:

Թե որ կառույցն է թերացել, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահը դժվարանում է միանգամից պատասխանել:

Նա միայն նշեց, որ ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցելու հարցն իր ուշադրության կենտրոնում է, առաջիկայում այդ հարցով մի շարք գերատեսչություններից պատասխաններ կստանա:

Անդրադառնալով ընդդիմության մտահոգություններին, որ հայկական կողմը հնարավոր է որպես «բարի կամքի դրսևորում» հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցուն հանձնի՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ պետք է շարժվել հարուցված քրեական գործի պահանջներով:

«Եթե պետք է հանձնել, դա նշանակում է, որ հանձնելը հենց այնպես չի լինում, այլ՝ ինչ-որ բանի դիմաց»,- նշեց պատգամավորը:

Leave a comment