Իրանի կառավարությունը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում առկա տարաձայնությունների մասին պնդումները։
Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին նշել է, որ երկրում որոշումների ընդունման գործընթացում «ոչ մի խնդիր չկա»՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին Թեհրանի հետ բանակցությունների վերաբերյալ։
Նա մեկնաբանել է Թրամփի սոցիալական ցանցերում արված գրառումները՝ նշելով, որ դրանք կարող են ուղղված լինել «հասարակության մեջ շփոթություն և ապակողմնորոշում առաջացնելուն»։
Խոսնակի խոսքով՝ որոշումները կայացվում են ազգային շահերից ելնելով և համապատասխան ինստիտուտների միջոցով, ինչը, նրա գնահատմամբ, վկայում է Իրանում իշխանության ճյուղերի միջև համակարգված աշխատանքի մասին։
«Նախագահը, որպես Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար, լիովին տեղեկացված է տեղի ունեցող գործընթացներին», — նշել է նա։