Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս․ զգացվել է Շիրակի մարզում

Ժամը 16:02-ին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Զարիշատ, Վահրամաբերդ և Մարմաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Փրկարար ծառայություն

Leave a comment