Մեր համապատասխան հատուկ ծառայությունները ոչ միայն Հայաստանում են հետեւում իրավիճակին, այլ Հայաստանից դուրս. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր facebook-ի ուղիղ եթերով զգուշացրել է սփյուռքահայերին:

«Եթե ձեզ այնտեղ ընտրակաշառք են առաջարկել ու դուք էլ ընդունել եք, պետք է իմանաք՝ երբ որ գաք «Զվարթնոց» օդանավակայան, անմիջապես ձերբակալվելու եք: Որովհետեւ ընտրակաշառք վերցնելը նույնպես հանցագործություն է: Մեր համապատասխան հատուկ ծառայությունները ոչ միայն Հայաստանում են հետեւում իրավիճակին, այլ Հայաստանից դուրս»,–ասաց Ռուբինյանը:

Նա չմոռացավ նաեւ մեղադրանքներ ու վիրավորանքներ ուղղել Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին. «Նաեւ սիրելի հայրենակիցներ, որոնք Եզրաս արքեպիսկոպոսի կամ նրա ցանցի միջոցով են ընտրակաշառք վերցրել, դուք էլ պետք է իմանաք, որ Եզրաս արքեպիսկոպոսը մեր հատուկ ծառայությունների հատուկ ուշադրության ներքո է: Եթե նրա ցանցից գումար վերցնեք, հենց գաք Զվարթնոց օդանավակայան, ձերբակալվելու եք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment