https://arm.sputniknews.ru/20261006/hajastanum-zgalivoren-nvazel-e-4rd-pulum-krtsqageghdzi-qaghckeghi-hajtnaberman-masnabazhiny–107737226.html
Հայաստանում զգալիորեն նվազել է 4–րդ փուլում կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման մասնաբաժինը
Հայաստանում զգալիորեն նվազել է 4–րդ փուլում կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման մասնաբաժինը
Sputnik Արմենիա
Վերջին տարիներին բուժառուների դիմելիությունն աճել է, իսկ հիվանդությունը սկսել է ավելի շատ առաջին, երկրորդ, երրորդ փուլերում հայտնաբերվել։ 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T12:49+0400
2026-10-06T12:49+0400
2026-10-06T12:49+0400
կուրծք
քաղցկեղ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/05/80309216_0:0:1081:608_1920x0_80_0_0_f669084e88b7ed915c5c6f589bfbe67a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում 4-րդ փուլում կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման մասնաբաժինը զգալիորեն նվազել է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդական Հայկուհի Գեոկչյանը։Նրա խոսքով` 2018 թվականին այդ ցուցանիշը հասնում էր 40%–ի, բայց 2025-2026թթ. 4-րդ փուլում հիվանդացության հայտնաբերումը նվազել է մինչև 13%։Գեոկչյանը նշեց, որ գործոններից մեկը դարձել է պետական ծրագրերի ընդլայնումը, որոնց շնորհիվ հետազոտություններին հաջողվել է ավելի շատ կանանց ներգրավել։ Արդյունքում աճել է հիվանդների դիմելիությունը, իսկ հիվանդությունները սկսել են ավելի հաճախ հայտնաբերվել առաջին, երկրորդ և երրորդ փուլերում։Գեոկչյանը նաև ընդգծեց, որ հիվանդության բուժման որակը բարելավվել է։ Մասնավորապես, վիրահատություններն անվճար են դարձել, ճառագայթային թերապիայի 24 սեանսը նույնպես անվճար է։ Բացի այդ, պետական ծրագրերով քիմիաթերապիան և թիրախային դեղորայքի մի մասը նույնպես այսօր հասանելի են։Դեղերի շարքում Գեոկչյանն առանձին հիշատակեց տրաստուզումաբը, որը թիրախային թերապիայի դեղամիջոց է և իրենից ներկայացնում է մոնոկլոնալ հակամարմին։ Նա շեշտեց, որ այդ դեղորայքի շնորհիվ այսօր 1500 կնոջ մոտ քաղցկեղը չի հասել 4-րդ փուլին։Նշենք, որ Հայաստանում ամեն տարի հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղի 1600 դեպք:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/05/80309216_35:0:995:720_1920x0_80_0_0_5f215a570e25ba10006c7223a9734d6c.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կուրծք, քաղցկեղ
Բաժանորդագրվել
Վերջին տարիներին բուժառուների դիմելիությունն աճել է, իսկ հիվանդությունը սկսել է ավելի շատ առաջին, երկրորդ, երրորդ փուլերում հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում 4-րդ փուլում կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման մասնաբաժինը զգալիորեն նվազել է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդական Հայկուհի Գեոկչյանը։
Նրա խոսքով` 2018 թվականին այդ ցուցանիշը հասնում էր 40%–ի, բայց 2025-2026թթ. 4-րդ փուլում հիվանդացության հայտնաբերումը նվազել է մինչև 13%։
Գեոկչյանը նշեց, որ գործոններից մեկը դարձել է պետական ծրագրերի ընդլայնումը, որոնց շնորհիվ հետազոտություններին հաջողվել է ավելի շատ կանանց ներգրավել։ Արդյունքում աճել է հիվանդների դիմելիությունը, իսկ հիվանդությունները սկսել են ավելի հաճախ հայտնաբերվել առաջին, երկրորդ և երրորդ փուլերում։
Գեոկչյանը նաև ընդգծեց, որ հիվանդության բուժման որակը բարելավվել է։ Մասնավորապես, վիրահատություններն անվճար են դարձել, ճառագայթային թերապիայի 24 սեանսը նույնպես անվճար է։ Բացի այդ, պետական ծրագրերով քիմիաթերապիան և թիրախային դեղորայքի մի մասը նույնպես այսօր հասանելի են։
Դեղերի շարքում Գեոկչյանն առանձին հիշատակեց տրաստուզումաբը, որը թիրախային թերապիայի դեղամիջոց է և իրենից ներկայացնում է մոնոկլոնալ հակամարմին։ Նա շեշտեց, որ այդ դեղորայքի շնորհիվ այսօր 1500 կնոջ մոտ քաղցկեղը չի հասել 4-րդ փուլին։
Նշենք, որ Հայաստանում ամեն տարի հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղի 1600 դեպք: