Հները չկառուցած՝ նոր խոստումներ են տալու. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ փետրվարի 24-ին, ժամը 12:00-ին Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում  կկայանա հանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի կառուցման աշխատանքների շրջանակում «Բնապահպանական ազդեցության գնահատման» հաշվետվության վերաբերյալ, որը մշակվել է ԱԶԲ-ի պահանջների համաձայն։

Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անցած գրեթե 8 տարում շինարարական ոչ մի մեծ ծրագիր չի իրականացրել, իրենց խոստացած ակադեմիական քաղաքը, մետրոյի Աջափնյակի կայարանը չի կառուցել, Դիլիջանի ավտոմոբիլային թունելը ո՞նց են կառուցելու։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment