Մահացել է КВН -ի և «Спокойной ночи, малыши»-ի հաղորդավարուհի Սվետլանա Ժիլցովան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մահացել է խորհրդային և ռուսական հայտնի հեռուստահաղորդավարուհի Սվետլանա Ժիլցովան։ Նա առավել հայտնի է որպես КВН ծրագրի առաջին հաղորդավար՝ Ալբերտ Ակսելրոդի հետ միասին։

КВН -ից բացի, Սվետլանա Ժիլցովան իր կարիերայի ընթացքում վարել է բազմաթիվ հաղորդումներ, այդ թվում՝ «Веселые нотки», «Будильник», «Спокойной ночи, малыши», тележурнал «Пионер» հեռուստատեսային ամսագիրը և այլն։

Նա նաև 1976-ից 1979 թվականներին վարել է «Տարվա երգ» ծրագիրը, հանդես է եկել «Утренняя почта», «Огонек», «По вашим письмам» հաղորդումներում, ինչպես նաև վարել է երաժշտական ​​համերգներ։

1993 թվականին նա հեռացել է եթերից։ Դասավանդել է Հեռուստատեսության Բարձրագույն Ազգային Դպրոցում։

Leave a comment