2026թ. հունվար-մարտին Հայաստանում արտահանումն աճել է 4.5%-ով

2026թ.-ի հունվար-մարտին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4,705 մլն ԱՄՆ դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4.6%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը  1,184.6 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2026թ.-ի հունվար-մարտին Հայաստանն արտահանել է 1,760.2 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 2,944.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 4.5%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 4.6%։

Leave a comment