ԱԳ փոխնախարարը Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ կարիքների հարցը

Քաղաքականություն

27.04.2026 | 21:13

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստանում իրականացվող հումանիտար ծրագրերը, Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների երկարաժամկետ կարիքների հասցեագրումը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում հնարավոր հումանիտար հարցերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Կարմի խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով ցուցաբերվող հումանիտար աջակցության և զարգացման ծրագրերի կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին առնչվող հարցերը: Ընդգծվել է փախստականների սոցիալական և տնտեսական իրավունքների լիարժեք իրացման կարևորությունը՝ ապահովելով սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման հարցերում վերջիններիս ներգրավվածությունը:

Մտքեր են փոխանակվել նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի և այս համատեքստում հնարավոր հումանիտար հարցերի հասցեագրման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment