ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի հետ լարվածության աճի ֆոնին մտադիր է հրաժարվել գագաթնաժողովների անցկացումից

ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի հետ լարվածության աճի ֆոնին մտադիր է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովների անցկացումից, հայտնել է Reuters՝ վկայակոչելով կազմակերպության սեփական աղբյուրները։

Հաղորդվում է, որ Դաշինքի մասնակիցները ցանկանում են խուսափել Թրամփի հետ պոտենցիալ լարված հանդիպումներից։ Սպիտակ տան ղեկավարի վարչակազմը բազմիցս կտրուկ քննադատել է պաշտպանական դաշինքի շատ անդամների՝ վերջին շրջանում ոմանց հանդիմանելով Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություններին ոչ բավարար օժանդակության համար:

Leave a comment